01:47 Վանա կատուների ընդհանուր բնութագիր | |
Շատերն ինձ հարցնում են, թե որոնք են հայկական Վանա կատվի առանձնահատկությունները?? Դժվար է կարճ բնութագրել նրանց, սակայն կփորձենք ընդհանրացնել նրանց բնավորության ընդհանուր գծերը, որոնք ավելի հաճախ են հանդիպում այս ցեղատեսակի կատուների մոտ: Մի մոռացեք, որ սա ուղղակի ընդհանրացում է, և պարտադիր չէ որ բոլոր Վանա կատուների մոտ լինեն բնավորության այս գծերը:
Շատ ակտիվ են և խաղասեր:Նրանց դուր է գալիս խաղալ շատ առարկաների հետ, որոնցից շատերն էլ կարող են ձեզ դուր չգալ (օրինակ` ձեր գուլպաների հետ): Ոմանք էլ սիրում են ետ բերել և վերականգնել: Դուք կարող եք գցել թղթե գնդակ կամ նրանց սիրելի խաղալիքներից մեկը, և նրանք ետ կբերեն այն: Կարող են հատակին ընկած իրերը բերել և դնել Ձեր բարձի մոտ` քանի դեռ դուք քնած եք: Նրանք խաղում են մինչև ուժասպառ լինելը: ԻնտելեկտուալՆրանք իմանում են ԱՄԵՆ ԻՆՉ, ինչ կատարվում է իրենց տանը: Եթե նոր բան եք բերում տուն, ապա նրանք պետք է մանրազնին ուսումնասիրեն այն: Դուք կարող եք «տեսնել» , թե ինչպես են նրանք մտածու որոշակի խնդիրների լուծումներ գտնելու համար:
ՀավատարմությունԱյս հարցում նրանք նման են շներին: Նրանք հետևում են իրենց սիրելի անձնավորությանը: Մեծ հաճույքով հետևում են նրան համակարգչով աշխատելիս, քնելիս, կարդալիս կամ ուղղակի հեռուստացույց դիտելիս: Վանա կատուները սովորաբար կապվում են տան անդամներից մեկի հետ և ուզում են, որ իրենց ամբողջ ժամանակը նրանց հետ անցկացնեն: նրանք կարող են ճանաչել Ձեր մեքենան և դռան առջև սպասել, որպեսզի դիմավորեն: ՀամատեղելիությունՀայկական Վանա կտուներն զարմանալիորեն լավ են ապրում ուրիշ կենդանիների հետ համատեղ: Փորձեր են արվել Վանա կատուներին պահել այլ կտուների, փոքր և մեծ շների, թռչյունների, րեպտիլիաների և այլ կենդանիների հետ համատեղ: Ի զարմանս բոլորի` նրանք կենդանիներին ճանաչելուց հետո մեծ հաճույքով ապրում են նրանց հետ մեկ հարկի տակ: Հայկական Վանա կատուներն ընդհանրապես հաստատվում են որպես տանը գերակա դիրք գրավող: նրանք նախընտրում են ուրիշ Վանա կատուների միջավայր և, եթե այտ ընտրությունը կա, ապա կարող եք հիանալ նրանց փոխհամագործակցությամբ (խնամք, և համատեղ խաղեր): Եթե նրանց թվում է, թե վտանգ է սպառնում, ապա շատ համառ պայքար են սկսում թեկուզ իրենցից մի քանի անգամ մեծ կենդանիների հետ: ՍերՆրանք նաև սիրալիր և նուրբ են լինում, չնայած որ այս հատկանիշը նույնպես միշտ չէ որ դրսևորվում է (կախված է, թե ինչպես կդաստիարակի նրա տերը): Հայկական Վանա կատուն այն կատուներից չէ, որոնք սիրում են սեղմվել և գրկախառնվել (կան նաև բացառություններ): Դա չի նշանակում որ նրանց դուր չի գալիս քնել ձեր անկողնում կամ բարձրանալ ձեր ծնկների վրա: Մյուս հետաքրքիր առանձնահատկությունն է «գլխով հարվածը»: Դա նրանց բարևելու ձևն է իրենց սիրելիին Կից նյութեր: Նկար 1 | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |