21:17 թուրքական քրոզչամեքենան ընդդեմ իրականության | |
Բացի նրանից, որ թուրքական քարոզչամեքենան ներկայացնում է անգորական կատվի հիբրիդներին որպես մաքրացեղ Վանա կատուներ, այլև մի շարք միֆեր է տարածում այդ ցեղատեսակի մասին, որը նույնպես արհեստականորեն բարձրացնում է ինքնարժեքը: Վանա կատուն չի կարող ապրել Վանի շրջանից դուրս: Շատ անգամներ է այս միտքը հնչել թուրքիայի «գիտնականների» կողմից, սակայն դա ոչ մի գիտական հիմնավորում չի ստացել: Գործնականում այս ցեղատեսակին պատկանող կատուները նոր ապրելավայրին հարմարվում են 20--30 օրվա ընթացքում: Աշխարհի տարբեր երկրներում այժմ կան մաքրացեղ կատուներ պահող մարդիք, ովքեր իրենց փորձով ապացուցել են որ Վանա կատուները կարող են ապրել աշխարհի ցանկացած մասում: Վանա կատուն չի կարող սերունդ տալ Վանի շրջանից դուրս: Եվս մեկ անհեթեթ և չհիմնավորված հայտարարություն, որը նույնպես չունի ոչմի գիտական հիմնավորում:Ստորև ներկայացված է հատված Իրինա Թադևոսյանի հետ հարցազրույցից` - Տիկի՛ն Իրինա, ասում են` Վանա կատուները Վանից դուրս չեն կարող ապրել: Այդ դեպքում ինչպե՞ս են ապրում Երեւանում :- Երկու անգլիացի լրագրողներ` Լորա Լաշինգտոնը եւ Սոնյա Հոլիդեյը, 1955 թ-ին գալիս են Թուրքիա: Ռեպորտաժն անելուց հետո երկու կատու` արու եւ էգ, հետները տանում են: Դրանք կլասիկ կատուներ էին` դեռ չխաչասերված: Երբ նրանք սկսում են ձագեր հանել, եւ ծնվում են միանման ձագեր` առանց որեւէ այլ գույնի, հասկանում են, որ դա էնդեմիկ տեսակ է: Այսօր Վանա կատուն աշխարհ է գալիս «Turkish Van cat» անունով: Եվ հսկայական գնով վաճառում են: Ես մարդ գիտեմ, որ 6000 դոլար է տվել, այնտեղից կատու է բերել եւ տանը գուրգուրում է որպես Վանա կատվի: Կատուներն այնպիսի կենդանիներ են, որ ցանկացած տեղ էլ տանես, ձագ կհանեն: Վանի շրջանից դուրս ապրելիս նրանց մոտ առողջական խնդիրներ են առաջանում: Ինչպես մյուս բոլոր դեպքերում, այս անգամ ևս չհիմնավորված և անհեթեթ պնդում: Մասնավորապես պնդում են, որ նրանք ունենում են տեսողական և լսողական խնդիրներ, սակայն նմանատիպ առողջական խնդիրներ կարող են ունենալ նաև Վանի շրջանում: Այս խնդիրները պայմանավորված չեն նրանց բնակության վայրի կամ դրա փոփոխության հետ: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4 | |||||
| |||||